Մասիս Մայիլյանն իմ հարևան է, Սամվել Բաբայանը եղել է իմ հրամանատարը, 14 թեկնածուներից 2-ը սանիկներս են․ մի փորձեք արհեստական սեպ խրել մեր մեջ․ Արայիկ Հարությունյան (Video)


16:36 , 1 ապրիլ, 2020

Tert.am-ը գրում է.

Արցախի նախագահի բոլոր 14 թեկնածուներն իմ ընկերներն են, ես հակառակորդ չունեմ Արցախում։ Մասիս Մայիլյանի հետ ունեմ անցած ճանապարհ, նաև հարևաններ ենք, Սամվել Բաբայանը եղել է իմ հրամանատարը, երբ ծառայում էի, թեկնածուներից 2-ը սանիկներս են։ Մի փորձեք արհեստական սեպ խրել մեր մեջ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նախօրեին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին Արայիկ Հարությունյանն ստացել էր 49,26% ձայն, Մասիս Մայիլյանը՝ 26,4%, Վիտալի Բալասանյանը` 14,7%։ Քանի որ թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել, ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Նախագահական ընտրություններին զուգահեռ Արցախում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, ձայների 40 տոկոսը ստացել Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» քաղաքական ուժը։ Վիտալի Բալասանյանի ղեկավարած «Արդարություն» կուսակցությունը կրկին 3-րդն է։  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ