Կոպիտ ասած, եթե լիբերալիզմի քարոզի աղբյուրներն ու բուն քարոզիչներին շտապ չոչնչացնեն, այն կոչնչացնի մեզ


13:45 , 1 ապրիլ, 2020

Երեկ մի թոշակառու ֆրանսուհու հարցազրույց էի դիտում: Շատ ընկճված ու խեղճացած այդ կինը պատմում էր, որ իր մոտ 700 եվրոյանոց թոշակով նա ոչ միայն չի կարողանում արժանապատիվ ծերություն վայելել, այլ նույնիսկ ամեն ամսվա մի քանի օրը ստիպված է սովի մատնվել, քանի որ իր թոշակի մեծ մասը տալիս է բնակարանի վարձին, իսկ մնացածը պարզապես չի հերիքում սննդին: Չէ, սա միջին վիճակագրական ֆրանսուհի չէ, սա կա՛մ առանձնահատուկ ծույլ էր, կա՛մ առանձնահատուկ այլ խնդիրներ ուներ: Միջին վիճակագրական ֆրանսիացին ստանում է ամսական մոտ 1,800 եվրո թոշակ:

Ուրիշ հարց, որ այդ 700 եվրոն էլ, 1,800-ն էլ մարդիկ ստանում են, քանի որ Ֆրանսիայի ՀՆԱ-ի 14%-ը գնում է թոշակ մուծելուն: Տոկոսային առումով Եվրոպայում այդ հոդվածով Ֆրանսիայից շատ են ծախսում միայն Իտալիան ու Հունաստանը: Սա գոյանում է նրա հաշվին, որ աշխատող մարդիկ իրենց եկամտի մոտ 25%-ը տալիս են միայն թոշակների ֆոնդին: Զուտ վիճակագրորեն ամեն տարի մարդիկ ստիպված են լինելու էլ ավելի մուծել ֆոնդերին, թոշակառուների թոշակը անխուսափելիորեն պակասելու է, իսկ թոշակի գնալու տարիքն աճելու է. հիմա այն 62 է, շուտով կդառնա 65, հետո՝ 67... Սրան զուգահեռ աճելու են գները, ու եթե հիմա 700 եվրո ստացող նախկին հիպին ա մի քանի օր ծոմ պահում, ապա շուտով 1000 եվրո ստացողը ստիպված կլինի գնալ նույն ժուժկալության, հետո՝ 1200 եվրո ստացողը, իսկ էն 700 ստացողը պարզապես կդառնա բոմժ: Պատկերացնո՞ւմ եք, 700 եվրո թոշակ ստացող բոմժ: Այս պահին ֆրանսիայի թոշակառուների 10%-ը չի կարողանում հաղթահարել աղքատության շեմը: Բարեկեցիկ Գերմանիայում այդ ցուցանիշը երկու անգամ մեծ է, այնտեղ աղքատ է թոշակառուների 20%-ը: Եվ այս ամենի մեղքը տնտեսությունը չէ, ինֆլյացիան չէ, արտադրողականությունը չէ:

Թե՛ Ֆրանսիայի և թե՛ եվրոպական բազմաթիվ այլ երկրների տնտեսական խնդիրներն իրականում սոցիալ-մշակութային են: Խնդիրը գլոբալ է՝ ընտանիքի ինստիտուտի քայքայումը: Մարդիկ նախ երեխա չեն ունենում, որ իրենց շռայլ կյանքն ինչ-որ մեկը ապահովի, ու առհասարակ, միայնակ են, ինչը էականորեն թանկացնում է կյանքի գինը: Եթե 700 եվրո ստացող ֆրանսուհին ունենար նույնքան ծույլ և, ըստ այդմ, նույն 700 եվրոն ստացող ամուսին, ապա իրենց տան վարձը կկիսվեր, կկիսվեին նաև կոմունալներն, ու սոված մնալու հարցն առհասարակ չէր լինի, կարող ա ամիսը մեկ էլ մի հատ ճոխ սեղան գցեին: Այսինքն՝ հիմա վիճակը ծանր է, որովհետև չեն ամուսնանում։ Ֆրանսիայում ամուսնացած է բնակչության 42%-ը։ Իսկ հետո էլ ավելի ծանր է լինելու, որովհետև երեխա չեն ունենում: Ու ստեղ խոսքը գնում է աշխարհի հզորագույն տնտեսությունների ու կոնկրետ միջուկային գերտերության մասին:

Վերջերս կարդացի, որ Հայաստանում մինչև 35 տարեկանների 55%-ը ամուսնացած չէ (աղբյուրը, ցավոք, չեմ կարողանում գտնել, բայց իմ պրակտիկան հուշում ա, որ իրականությանը մոտ թվեր են): Ֆրանսիայում նույն տարիքային խմբում ամուսնացած չէ բնակչության 65%-ը: Թվում է, թե ավելի լավ ցուցանիշ ունենք, բայց այն մեզ մոտ նախ կտրուկ նվազում է ու շուտով կհավասարվի Ֆրանսիային, բայց առավել ուշագրավ է այն, որ մեկ կնոջը հասնող երեխաների քանակով մենք արդեն զիջում ենք Ֆրանսիային: Իհարկե, Ֆրանսիան դրան հասնում է կիլոյով երեխա «արտադրող» գաղթականների հաշվին, բայց հասնում ա: Թե՛ Ֆրանսիան և թե՛ Հայաստանն էս պահին վիճակագրորեն դատապարտված են մահվան, ինչը շատ օրինաչափ պրոցես է, քանի որ լիբերալիզմի ավարտը միշտ էլ ինքնաոչնչացումն է, ինչպես ցանկացած չարիքի: Ուրիշ հարց, որ Ֆրանսիայի մահմեդականացումը կլինի աստիճանաբար ու սահուն, իսկ մեզ մոտ՝ կտրուկ ու շատ արյունալի: Իհարկե, եթե դիմադրենք: Եթե կզենք, կարող ա չմորթեն... Բայց հայ մնալը բացառված է:

Սրանք են թվերը: Նույնիսկ, եթե թուրքերն ինչ-որ հրաշքով հանկարծ որոշեն պահից չօգտվեն, մեր բնակչությունը լավագույն դեպքում դատապարտված է բոմժության ու դանդաղ բնաջնջման, ընդ որում, ոչ թե ֆրանսիական ոճի բոմժության, այլ հին ու «բարի» երրորդ աշխարհի բոմժության, իսկ դրանք ՇԱՏ տարբեր բաներ են: Ու սա կլինի՝ անկախ կառավարության ջանքերից, լավ ու վատ լինելուց, կոռուպցիայից, արտագաղթից և այլն... Սա լինելու է՝ անկախ ամեն ինչից, քանի դեռ մարդն է գերագույն արժեք:

Կոպիտ ասած, եթե լիբերալիզմի քարոզի աղբյուրներն ու բուն քարոզիչներին շտապ չոչնչացնեն, այն կոչնչացնի մեզ: Սա մաթեմատիկական փաստ է: Էն, որ ասում եք է․ «Բա հայը հայի վրա ձեռք կբարձրացնի՞», հիմա փաստացի, եթե չբարձրացնի ու մի 5000 հոգի արմատախիլ չանի, վերանալու են մնացած 3 միլիոնը: Էն հայրենասերը, ով էս մաթեմատիկական փաստերը մերժում է, անաստված անասուն է: Նա, ով չի մերժում, բայց քայլեր էլ չի ձեռնարկում, երեսպաշտ սրիկա է: Հապաղման միակ արդարացումը կարան լինեն նախապատրաստական աշխատանքները:

Հ.Գ. Իտալիայում, Իսպանիայում ու Ֆրանսիայում կորոնավիրուսից մահվան դեպքերն այդքան շատ են, քանի որ հենց այնտեղ է Եվրոպայի ամենատարեց բնակչությունը: Բայց դա սոցիալական բյուջեի վրա բեռը չի նվազեցնելու, քանի որ թոշակ ստացողների ցանկում տարեց տեղացիների տեղը գրավում են գաղթած ու գործազուրկ մահմեդականները: