Բրայլյան գրով հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի ուղեցույցը արտակարգ դրության վերաբերյալ


13:08 , 1 ապրիլ, 2020

Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցը տպագրվել է բրայլյան գրով: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Առաջին խմբաքանակն արդեն ուղարկվել է տեսողական խնդիրներ ունեցող անձանց:

Տպագրությունն իրականացվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ: