16:12 , 16 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Դիտարկվում է Վահագն Չախալյանի թեկնածությունը Ախալքալաքի տեղական ինքնակառավարման շրջանի ղեկավարի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս տեղեկատվությունը անուղղակի կերպով հաստատել է նաև Չախալյանը «Յուժնիյե վրատա» թերթին տված հարցազրույցի ժամանակ:
«Իմ թեկնածությունը ներկայացնելու մասին վերջնական որոշում չի կայացվել: Ինձ համար բարդ կլինի ընդունել այս որոշումը: Իմ դեպքում դա կլինի ոչ թե մեկ քայլ առաջ, այլ հետ՝ միանշանակ: Ես երբեք պաշտոնի չեմ ձգտել և հիմա չեմ ցանկանում: Սակայն եթե անեմ այս քայլը, կանեմ դա՝ ելնելով Ջավախքում բնակվող էթնիկ հայերի շահերից»,- ասել է Չախալյանը: