Ըստ կանխատեսումների՝ գիշերազգեստը կարող է փողոցային թրենդ դառնալ կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո


04:49 , 1 ապրիլ, 2020

Vogue նորաձևության ամսագրի խմբագիրները կանխատեսում են, որ գիշերազգեստը կորոնավիրուսի պանդեմիայից հետո նորից կվերադառնա նորաձևություն: Այս թեմայով հոդված է հայտնվել պարբերականի կայքում:

Հեղինակը պնդում է, որ գալիք ապրիլին աշխարհի տարբեր ընկերությունների մեծ մասի աշխատակիցները ստիպված կլինեն մնալ տանը, ուստի հարմարավետ ազատ գիշերազգեստը կարող է առավել արդիական դառնալ ինքնամեկուսացման ամբողջ ժամանակահատվածում: Նրա կարծիքով, համաճարակի ավարտից հետո էլ գիշերազգեստի թրենդը կպահպանվի. ապրանքանիշերը կսկսեն տարբեր գործվածքներից կոմպլեկտներ արտադրել, իսկ նորաձևության բլոգերներն ու մոդելները կշարունակեն կրել դրանք փողոցում:

Բացի այդ, նշվում է, որ տանից դուրս գիշերազգեստ կրելու միտումն առաջացել է մի քանի տարի առաջ՝ Fashion Week-ի ցուցադրություններից հետո: Այդ ժամանակ դիզայներները ներկայացրել էին կոստյումների իրենց տարբերակները՝ դրանք զարդարելով զարդանախշերով, փետուրներով և թավշյա ներդիրներով: