ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է մարտի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպով


22:25 , 31 մարտ, 2020

Aysor.am-ը գրում է.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին մարտի 30-ին զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի հետևանքով տուժել են զինծառայողներ և վիրավորում է ստացել քաղաքացիական անձ: 

«Ստանիսլավ Զասը նշել է, որ տվյալ փաստերը չեն նպաստում երկու հարևան պետությունների սահմանին իրավիճակի կարգավորմանը և վկայում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մակարդակով ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ պայմանավորվածության խախտման մասին», - ասված է ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրության մեջ, փոխանցում է «Интерфакс»-ը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ