ԱԺ-ն երրորդ արտահերթ նիստում քննարկեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը (Video)


22:06 , 31 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

Կներեք, բայց սա իսկապես անպատասխանատու պահվածք է արտակարգ իրավիճակի պայմաններում: Առաջիկայում մենք կարող ենք ունենալ ավելի բարդ իրավիճակներ և նման նեղացկոտ չհիմնավորված պահվածքը հիասթափեցնում է քաղաքացիներին: Այս մասին այսօր ԱԺ երրորդ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ խոսելով ԱԺ նիստին ընդդիմության չներկայանալու մասին:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ մերժեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը, որի մեջ է մտնում անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու, ինչպես նաև կորոնավիրուսի պատճառով մահացածներին չդիահերձելու մասին նախագծերը, որից հետո արտահերթ նիստ գումարվեց, ընդունվեց:

«Այս օրինագիծը որևէ գաղտնալսման չի վերաբերվում, վերաբերվում է ընդամենը վարակ ունեցողի մոտ գտնվող ցուցակի դուրս գրմանը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ