Ստեփանակերտի 1/10 տեղամասում հաղթեց Արայիկ Հարությունյանը, երկրորդը Մասիս Մայիլյանն է


21:53 , 31 մարտ, 2020

Factor.am-ը գրում է․

Քիչ առաջ ամփոփվել է Ստեփանակերտում տեղակայված 1/10 ընտրատեղամասի՝ նախագահի քվեարկության արդյունքները։

Հանձնաժողովի անդամները հայտարարեցին թեկնածուների ձայները, որոնք ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

Ըստ նախնական արդյունքների՝

1/10 ընտրատեղամասում հաղթել է Արայիկ Հարությունյանը՝ 103 փայնով, երկրորդ տեղում է Մասիս Մայիլյանը՝ 77 քվեով, երրորդ տեղում է Վիտալի Բալասանյանը՝ 60 ձայնով։

1. Բալայան Քրիստին Գրիգորի – 6 2. Բալասանյան Վիտալի Միխայիլի – 60 3. Ամիրյան Սերգեյ Վասիլիի – 0 4. Բաբայան Դավիթ Կլիմի – 2 5. Լալայան Բելա Լաերտի – 1 6. Հարությունյան Արայիկ Վլադիմիրի – 103 7. Խանումյան Հայկ Ռուբենի – 3 8. Իշխանյան Դավիթ Ռուբենի – 3 9. Բադասյան Վահան Միքայելի – 1 10. Մայիլյան Մասիս Սամվելի – 77 11. Ղուլյան Աշոտ Վլադիմիրի – 13 12. Իսրայելյան Ռուսլան Էդուարդի – 5 13. Դադայան Աշոտ Էդուարդի – 0 14. Պողոսյան Մելսիկ Ռաֆայելի – 0 Անվավեր- 10 Ընդհանուր ձայներ՝ 274