Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մի քաղաքացի այսօր Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք


21:39 , 31 մարտ, 2020

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մի քաղաքացի այսօր Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք:

Ցանկանում ենք նշել, որ բժիշկները պացիենտների վիճակը կայունացնելու համար արել են ամեն ինչ, այդ թվում` սրտանոթային քրոնիկ հիվանդություններով, նախկինում մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով քաղաքացիներին դուրս են բերել ծանր վիճակից:

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին: