Պետության կողմից պարտադրված հավելվածը ներբեռնելու պարտականությունը լրիվ նոնսենս է մարդու իրավունքների տեսանկյունից և հիշեցնում է օրուելյան հայտնի «1984»-ը․ Ռուբեն Մելիքյան


20:02 , 31 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

Ժամանակակից իրականության պայմաններում հեռախոսները անձնական կյանքի վերաբերյալ մեծածավալ տեղեկատվություն են պարունակում, և պետության կողմից պարտադրված հավելվածը ներբեռնելու պարտականությունը լրիվ նոնսենս է մարդու իրավունքների տեսանկյունից և շատ մոտիկից հիշեցնում է օրուելյան հայտնի «1984»-ը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու օրենքի նախագծին:

Նա կարևորեց, որ նախագիծը լուրջ քննադատության է արժանացել թե՛ խորհրդարանական ու արտախորհրդարանական շրջանակների, թե՛ իրավապաշտպանների կողմից:

«Իրավիճակը բավական պարզ է. իրավաբանությունից «սոցիալական հեռավորություն չպահող» գործիչների համար ակնհայտ է, որ այս նախագիծն ունի առնվազն երկու լրջագույն խնդիր»,-ասաց իրավապաշտպանը՝ նշելով, թե առաջին խնդիրը՝ հավելվածի ներբեռնման պարտավորության մասին ձևակերպումը, անհասկանալի ու անորոշ է:

«Եթե մենք կարող ենք պնդել, որ, օրինակ, հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ տեղեկություններ, անձնական տվյալներ ստանալը նախատեսված է որոշ մեխանիզմներով, որոնք կարող են պետությանը հասանելի լինել, օրինակ՝ դատարանի որոշմամբ՝ տարբեր իրավաչափ շահեր սպասարկելու համար, ապա մեր իրավական պատմության մեջ առաջին անգամ է, որ, կարծես, նախատեսվում է պարտականություն»,-ասաց իրավապաշտպանը՝ նշելով, թե դա անկյունաքարային խնդիր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ