Կանադայում նկարահանվել է կորոնավիրուսի մասին առաջին ֆիլմը (Video)


23:27 , 31 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

Իրանական արմատներով կանադացի ռեժիսոր Մոստաֆա Քաշվարին նկարահանել է կորոնավիրուսի մասին «Կորոնա» դրաման, որի գործողությունները զարգանում են վերելակում, գրում է startfilm.ru կայքը՝ մանրամասնելով, որ երբ մի քանի մարդ վերելակի մեջ է մնում կորոնավիրուսի կասկածյալ վարակակիր չինացի աղջկա հետ, նրանց ամբողջ ագրեսիան, վախն ու ռասիզմը դուրս են հորդում:

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել փետրվարին` Վանկուվերում: Այժմ կինեմատոգրաֆիստները ֆիլմն առաջարկում են առցանց կինոթատրոններին:

«Ֆիլմի գաղափարն իմ մտքում ծնվեց, երբ վերելակի մեջ նորություններ էի կարդում չինացի զբոսաշրջիկների մասին, որոնք տեղացիների կողմից հարձակման էին ենթարկվում: Արդյունքում որոշեցի այդ թեմայով նկարահանել մի ֆիլմ, որի գործողությունները կզարգանան վերելակում»,-պատմել է Քաշվարին:

Ֆիլմի տևողությունն ընդամենը 1 ժամ 3 րոպե է:

Ըստ սյուժեի, 6 հարևան կորոնավիրուսի տարածման ժամանակ արգելափակվում են վերելակի մեջ: Նրանք վայրկենապես սկսում են կասկածել, որ վերելակում գտնվող 7-րդ անձը` չինացի աղջիկը, կարող է վարակված լինել կորոնավիրուսով և մինչև փրկարարների գալը կարող է իրենց էլ վարակել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ