Փորձում ենք խուսափել հնարավոր կուտակումներից. Ստեփանակերտի 1/24 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ


16:26 , 31 մարտ, 2020

168.am-ը գրում է․

Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջում տեղակայված 1/24 ընտրատեղամասում ժամը 12:30-ի դրությամբ քվեարկել է 450 ընտրող:

Այս մասին ասել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նորա Թամրազյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, ընտրատեղամասում գրանցված է 1210 ընտրող, լրացուցիչ ցուցակում` ևս 19 ընտրող:

«Պետք է նշեմ, որ ընտրատեղամասում նկատվում է ընտրողների ակտիվ հոսք: Իհարկե, կուտակումներ լինում են, սակայն փորձում ենք խուսափել և մեր ընտրողներին էլ կոչ ենք անում ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին: Քաղաքացիները գիտակցում են, որ առկա պայմաններում պետք է հետևել անվտանգության կանոններին, որպեսզի ապահով պայմաններում իրացնեն իրենց ընտրական իրավունքը: Համոզված եմ՝ ընտրություններում ակտիվություն կլինի օրվա ընթացքում»- ասել է Թամրազյանը: