«Արցախի ընտրություններն ընթանում են մեծ ու խայտառակ ընտրակեղծիքներով ու խախտումներով»․ Անահիտ Մութաֆյան


15:02 , 31 մարտ, 2020
Այսօր Արցախի Հանրապետությունում կայանում են նախագահի և ԱԺ ընտրություններ։ Մասնակցության թիվը զարմանալիորեն շատ մեծ է, սակայն ավելի մեծ ու խայտառակ են ընտրակեղծիքներն ու խախտումները՝ սկսած քվեաթերթիկ նկարելուց, վերջացրած ամենահին ու մոռացված կարուսելով։ Այս ամենի մասին բարձրաձայնվում է, սակայն Արցախի ԿՀԸ-ն լռում է և ոչինչ չի ձեռնարկում, նույնիսկ տեղամասերից մեկում հարձակվել են լրագրողի վրա։ Ահա այս պահի ԱՀ ընտրությունների պատկերը։