Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր քանակը դարձավ 532, որից ունենք առողջացման 30, մահվան՝ 3 դեպք


13:30 , 31 մարտ, 2020

ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում թարմացվել է Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը:

Մարտի 30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է: