Ժամանակավոր դադարեցվել է Գյումրու որոշ հատվածների գազասպառողների գազամատակարարումը


12:08 , 31 մարտ, 2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով, մարտի 31-ին՝ ժամը 11.00-ից դադարեցվել է Գյումրի քաղաքի՝ «Սլաբոտկա», «Ավտոկայան», «Ավզնոց» և «Արցախ» թաղամասերի՝ Աճեմյան, Հանեսօղլյան, Ջիվանի, Ջափարիձե, Ղորղանյան, Աղյուսի, Լալայան, Աթարբեկյան, Շահումյան, Սունդուկյան, Ռուսթավելի, Կրուպսկայա և Շիրազի փողոցների գազասպառողների գազամատակարարումը: