Ցուլերի համար հանգամանքները հաջող կդասավորվեն. մարտի 31-ի աստղագուշակը


09:12 , 31 մարտ, 2020

Խոյ

Խոյերի համար կարևոր գիծ կդառնա նպատակասլացությունը: Այսօր հնարավոր են տեղաշարժեր կարիերայում, կարող են հաշվի առնվել ձեր նախկին արժանիքները: Ավելի դժվար կլինի, եթե համակարգի անդամ չեք, զրոյից եք մեկնարկում, տպավորիչ ծառայողական ցուցակ դեռ չունեք: Իրենց հայացքներն ու իրավունքները ստիպված կլինեն պաշտպանել ոչ հասարակ Խոյերը, ովքեր առանձնանում են անկախ մտածողությամբ և յուրահատուկ նպատակներով:

Ցուլ

Ցուլերի համար հանգամանքները հաջող կդասավորվեն: Ձեր լավատեսությունն այսօր ավելի հիմնավորված կդառնա, գաղափարները՝ ավելի կառուցողական: Չարժե մոռանալ նաև բախտի մասին: Իրադարձությունների անսպասելի շրջադարձերը կօգնեն կրճատել առօրյա որոշ գործողությունների տևողությունը, օպտիմալացնել աշխատանքի մի շարք հատվածներ, հասնել արդարության, վնասի փոխհատուցման, արժանիքների ճանաչման, ինչպես նաև դուրս գալ ճգնաժամից, թակարդից:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են բախվել խոչընդոտի, երբ փորձեն ապագայի համար ինչ-որ քայլ անել, փոխել իրենց կյանքը: Բացառված չէ վեճը պաշտոնական դեմքի կամ ընկերոջ հետ ինչ-որ կենսական կարևոր թեմայով: Հնարավոր են կապի հետ խնդիրներ: Ոչ միանշանակ արդյունք են խոստանում փորձերը: Հանգամանքների նորությունը թվացյալ կլինի, խնդրի էությունը ձեզ ծանոթ կլինի: Այդ դեպքում ստիպված կլինեք ոչ թե նոր մարտավարություն ընտրել, այլ հիշել նախկինը:

Խեցգետին

Խեցգետինների համար այսօր կարևոր է երկխոսություն կառուցելու ունակությունը: Կախված իրավիճակից և անձնական հնարավորություններից՝ կարող եք գնալ հետաքրքրությունների խաղաղ կարգավորման կամ պատերազմի ճանապարհով: Վերջինն ավելի հավանական է, եթե դուք և մրցակիցը միմյանց հետ հին հաշիվներ ունեք, փորձում եք հստակություն մտցնել ցավոտ հարցում, քննարկում եք ռեսուրսների և տարածքների բաժանման առանցքային պահերը:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում տարվել պերճախոսությամբ՝ հանուն պերճախոսության: Կարևոր է չմոռանալ կյանքի խիստ իրողությունների մասին, խուսափել ուտոպիական ծրագրերից: Ձեր հռետորական ունակությունները տպավորություն չեն գործի, եթե խոսքը չամրապնդեք կառուցողականությամբ, գործի իմացությամբ: Այսօր չարժե վախենալ կտրուկ խոսքից, կարելի է սրել ցանկացած հարց: Կարելի է չթաքցնել նյութական հետաքրքրությունը:

Կույս

Կույսերի համար այսօր ապահովված է հաջողությունը: Կարելի է պարգև ստանալ նախկին ծառայությունների համար: Չարժե վախենալ ռիսկի դիմելուց կամ ինչ-որ բան սովորականից այլ կերպ անելուց: Այսօր կարող եք պատվով դուրս գալ ցանկացած դրությունից, այդ թվում՝ ընկերական և սիրային հարաբերություններում: Զրուցակիցների վրա տպավորություն կգործեն ձեր անսովոր հումորը, մտքերի ոչ տիպիկ ընթացքը, մեծահոգի ժեստը:

Կշեռք

Կշեռքների մոտ հնարավոր է և՛ ուրախության առիթ, և՛ անհանգստության պատճառ: Եթե իրավիճակի արժանիքներն ակնհայտ չեն, արժե դրանք փնտրել: Հնարավոր է՝ ստիպված լինեք նյարդայնանալ՝ կապված տանը տեղի ունեցած դեպքի հետ: Լավագույն օրը չէ հեռավորության կրճատման, ընդհանուր լեզու փնտրելու համար: Չարժե նոր ընկերոջը կամ սիրելիին ծանոթացնել ծնողների հետ: Անցանկալի են հանրային ելույթները, կարևոր հայտարարությունները:

Կարիճ

Կարիճների համար օրն ունի դրական էմոցիոնալ երանգ: Ժամանակավոր դժվարությունները ձեզ չեն շփոթեցնի, իսկ մի քանիսն ինչ-որ լավ բանի առիթ կդառնան: Այսօր հնարավոր են արկածներ ճանապարհին, խնդիրներ կապի և էլեկտրոնիկայի հետ, համակարգչային խափանումներ: Չարժե անուշադրության մատնել լուրերը. անսպասելի նորությունները կստիպեն հստակեցնել ծրագրերը, այլ կերպ նայել կրթական, աշխատանքային կամ տնային խնդրին:

Աղեղնավոր

Աղեղնավորների մոտ հնարավոր են նոր մուտքեր, հաջող գնումներ: Ճգնաժամի դեպքում կարելի է իրավիճակի լավացման հույս ունենալ: Հարմար պահ է բյուջեի և ֆինանսական քաղաքականության վերանայման համար: Շատերը կցանկանան միջոցների մի մասը ծախսել ինչ-որ նոր բանի վրա, օրինակ՝ յուրօրինակ ստեղծագործական նախագծի զարգացման: Կարող են առաջնայնություն ստանալ նաև մասնագիտական աճը, երեխաների կարիքները, որակյալ հանգիստը:

Այծեղջյուր

Այսօր Այծեղջյուրների համար կարևոր է ճիշտ ընտրել հոգեբանական հենակետը, որպեսզի հաղթահարեն անհանգստությունը և նյարդայնությունը: Հաջողություններից ստացած դրական էներգիան չարժե ծախսել րոպեական քմահաճույքների բավարարման վրա: Այն չարժե ծախսել նաև ակնհայտ անհույս նպատակների վրա: Հարմար պահ է մտածված արկածախնդրության համար: Կարող եք գնալ ոչ ստանդարտ քայլի, որը նախկինում անհնար էիք համարում:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում այսօրվա իրադարձություններն ընկալել որպես պատահական վրիպումներ: Այսօր ի հայտ կգան թաքնված թերություններ ու խոցելիություններ այնտեղ, որտեղ արտաքինից ամեն ինչ կարգին է: Հնարավոր է, որ ձեր ընկերներից ոմանք ունեն գաղտնիքներ, իսկ ձեր կնքած գործարքներն այնքան էլ օրինական և թափանցիկ չեն: Բացառված չէ, որ դեռ պատրաստ չեք կարևոր ծրագրի իրագործմանը: Այսօրվա հաջողություններն ակնհայտ չեն, դրանք պետք է տեսնել:

Ձկներ

Շատ Ձկներ այսօր կարող են բախվել իրադարձությունների հետաքրքիր ձևափոխման հետ: Այն, ինչ երեկ թերություն էր թվում, այսօր կարող է արժանիք դառնալ, և հակառակը: Կարող եք հավելյալ հենակետ ստանալ, ընդունելի ելք գտնել դժվարին իրավիճակից: Կվերականգնվի վստահությունը ձեզ համար կարևոր մարդկանց և կազմակերպությունների նկատմամբ: Բացառված չէ, որ ստիպված լինեք ևս մեկ անգամ վերանայել ձեր ընթացիկ ծրագրերը: