Պարոնայք իմքայլականներ, ինչպե՞ս եք, լափներդ հո չի՞ պակասել


03:14 , 31 մարտ, 2020

Հենց նոր ծանոթներիցս մեկն էր զանգահարել, ով խնդրեց, որ գրառում անեմ հետևյալ թեմայով։ Ասաց, որ, կորոնավիրուսի հետ կապված, մեկուսացել են ինքը և իր բոլոր ընկերները, ովքեր բանվորություն էին անում մինչ արտակարգ դրություն մտցնելը։ Հիմա այնպիսի ծայրահեղ վիճակ է իրենց մոտ, որ անգամ ցամաք հացի փող չունեն, բոլոր խանութների նիսյաների տետրերում իրենց անուններն են, և այլևս չեն կարողանում գոյատևել։ Նաև ծայրահեղ բան ասացին, որը մտահոգելու տեղիք է տալիս։ Նրանք նշեցին, որ ավելի լավ է կորոնավիրուսից մահանալ, քան տեսնել քաղցած և հիվանդ ծնողի հայացքը։ Ուզում եմ նշել, որ ծանոթս օր ու գիշեր աշխատող մարդ է, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր փոխանցեցին այս ամենն ինձ։ Նրանցից մի քանիսը նաև տաքսու վարորդներ են, ովքեր հիմա չեն աշխատում և լիցենզիա չունեն, քանի որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասել է, որ դա պարտադիր չէ։ Քանի որ բոլորս գիտենք, որ իշխանությունները միայն գրանցված աշխատողներին են աջակցելու, ապա ես չգտա այն լուծումը, որը կարող էի առաջարկել իրենց։ Միայն խնդրանքը կատարելով` գրառում կարող էի անել, որը անում եմ։

Հ.Գ. ՊԱՐՈՆԱՅՔ ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ, ԼԱՓՆԵՐԴ ՀՈ ՉԻ՞ ՊԱԿԱՍԵԼ։ ԱՅՍՏԵՂ ՉԵՄ ԳՐՈՒՄ, ԲԱՅՑ ԻՄԱՑԵՔ, ՈՐ ՁԵԶ «ԲԱՐԵՎՈՒՄ» ԷԻՆ...