3 լավ ֆիլմ՝ ներքին խաղաղություն գտնելու համար


04:44 , 31 մարտ, 2020

Երբ անհանգստությունն ու ցավն ամենուր են, բոլորիս պետք է ինչ-որ լավ բան: Նորություններն ընդհանրապես չեն օգնում: Փոխարենը, մենք առաջարկում ենք լավ ֆիլմ դիտել:

«Պադինգթոնի արկածները-2», 2018

Приключения Паддингтона 2/ Paddington 2

Պադինգթոն արջուկը գաղթական է: Նա Անգլիա է ժամանել Պերուի ջունգլիներից և փորձում է ներդաշնակ լինել քաղաքակիրթ հասարակության մեջ: Նա ունի բաց հոգի և երեխայի տեսք: Այս աշխարհում նրա համար շատ բան անհասկանալի ու տարօրինակ է թվում, բայց մի՞թե այդպես չէ: Մարդիկ միմյանց խաբում են, կռվում, թշնամանում, պահանջում: Անարդարությունն ամեն քայլափոխին է: Բայց արմատական բարության գաղափարախոսությամբ արջուկը կփորձի փրկել ամեն ինչ: Երկրպագուները ասում են, որ ամեն անգամ, երբ զգում են, որ իրենց սիրտը կարծրացած է, հասկանում են, որ պետք է դիտեն Պադդինգթոնին. «Լավագույն հակաթույն ընդդեմ հոգեկան ծուլության և անտարբերության»:

Քննադատներն ասում են, որ այս ֆիլմի երկու մասերում էլ, և հատկապես երկրորդում, կոնտրոնացած է այն ամբողջ բարությունը, որ կարող է լինել կինոյում։

«Արիետին՝ լիլիպուտացիների երկրից», 2010

Ариэтти из страны лилипутов/ Kari-gurashi no Arietti

Ghibli ընկերության անիմեները միշտ աչքի են ընկնում արտասովոր բարությամբ։ Մուլտֆիլմը պատմում է փոքր մարդուկների մասին։ Նրանք ապրում են մարդկանց կողքին և անհրաժեշտության դեպքում օգտվում են մարդկանց իրերից։ Նրանց գոյությունը գաղտնի է պահվում, քանի որ մարդկանց աչքին երևալը վտանգավոր էր և նրանց համար լուրջ խնդիրներ կստեղծվեր։ Այդ փոքր լիլիպուտներից մեկին՝ Արիետիին, նկատում է 12 տարեկան Սյո անունով մի տղա։

Սա գրեթե կոնֆլիկտից զերծ հեքիաթ է: Անհրաժեշտ չէ թագավորներին տապալել կամ հերոսական գործողություններ կատարել: Ուղղակի ապրեք և թույլ տվեք, որ ուրիշները ապրեն, նույնիսկ շատ, շատ փոքր մարդիկ: Կյանքի այս հավաստիացումը և անկոտրում հավերժական կանոնները նման են մտածելակերպի:

«Ամպային ատլաս», 2012

Облачный атлас/Cloud Atlas

Դժվար է պատմել այս բարդ պատմության սյուժեն, որը միանգամից մի քանի ժամանակներում է տեղի ունենամ՝ 19-րդ դարից մինչև հետխորհրդային հեռավոր ապագա: Այս ներկայացմանը մասնակցում են տասնյակ հերոսներ, և շատ դերասաններ տարբեր ժամանակներում խաղում են մի քանի դերեր։

Ֆիլմում միանգամից վեց պատմություն է պատմվում, որոնք տեղի են ունեցել տարբեր դարաշրջաններում։ Պատմության հերոսները նույն հոգիներն են, որոնք կրկին լույս աշխարհ են եկել։ Բոլոր պատմությունները միմյանց հետ սերտորեն փոխկապակցված են։

Այս ֆիլմում դերասանների իսկական աստղբույլ է հանդես գալիս՝ Թոմ Հենքսը, Հոլի Բերին, Ջիմ Բրոդբենտը, Ջիմ Ստյորջեսը, Բեն Ուիշոուն, Հյուգո Ուիվինգը, Պե Դու Նան, Հյու Գրանտը, Սյուզան Սարանդոնը, Ջեյմս Դ’Արսիը։