Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 690 հազարը. «ՌԻԱ Նովոստի»


05:30 , 31 մարտ, 2020

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվը 693.224 է, մահացել է 33 106 մարդ, հետևում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում տեղադրված ամփոփ գրաֆիկից:

ԱՀԿ-ի տվյալներով, մեկ օրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է 58.411 մարդ, վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհում մահացել է 3215 մարդ:

Ըստ կազմակերպության տվյալների, ներկայումս վարակի դեպքերի մեծ մասը գրանցված է եվրոպական տարածաշրջանում՝ 392.757:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսի վարակի բռնկումը հայտարարեց պանդեմիա: