Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին


01:29 , 31 մարտ, 2020

Երևանում ավտովթարի ենթարկվելուց օրեր անց հիվանդանոցում մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին:

Ինքը՝ հայ շախմատիստը, կնոջ մահվան կապակցությամբ գրառում է կատարել թվիթերյան իր էջում. «Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ վիշտը կնոջս մահվան կապակցությամբ։ Նա խելացի, աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որը գեղեցիկ կյանք է ապրել: Ես սիրում եմ քեզ, ննջիր խաղաղությամբ»:

Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում: Ժամը 23:50-ի սահմաններում իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:

Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։

Հիշեցնենք,որ նա ծնվել էր 1986թ․ դեկտեմբերի 22-ին։ Արիանա Բո Կաոիլին ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի էր, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ: