Սա աննորմալ է, սա խելահեղություն է. hետեւանքները ծանր են լինելու


21:43 , 30 մարտ, 2020
Այս խելահեղությունը ե՞րբ է ավարտվելու։ Խնդիրը կորոնավիրուսը չէ, խնդիրը մեր ու հատկապես կառավարողների մոտեցումն է հանդեպ վարակը։ Որ հեռուստաալիքը կամ ռադիոալիքը միացնում ես անդադար վարակի մասին են խոսում, մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում կրկին նույնն է վիճակը։ Պաշտոնյաները կառավարության նիստն ու ԱԺ նիստը գրեթե ամբողջապես վիրուսի շուրջ հարցերին են տրամադրում։ Սա աննորմալ է, սա խելահեղություն է։ Հետեւանքները ծանր են լինելու․․․