40-ամյա անգլիացին շուրջ 5 տարի հատուկ բունկեր է կառուցել, որպեսզի հարմարավետ ինքնամեկուսացում ապահովի իր համար (Photo)


01:08 , 31 մարտ, 2020

40-ամյա Քոլին Ֆերզը 2015 թվականից Լինկոլնշիրի իր այգում հատուկ բունկեր է կառուցում։ Ներկայումս այս զարմանալի շինությունում կա խոհանոց՝ միկրոալիքային վառարանով, լվացարանով, մեծ քանակությամբ պահածոներով և չորացրած մրգերով։ Բունկերը հագեցված է հոսանք արտադրող գեներատորով։ Այն հագեցած է նաև զվարճանքի համար նախատեսված բազմաթիվ զբաղմունքներով՝ հեռուստացույցով, համակարգչով և տարբեր խաղերով։ Բունկերում կա նաև մահճակալ։ Կորոնավիրուսից ինքնամեկուսանալու համար Քոլինը բավականին լավ է պատրաստվել։