ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 140 000-ը, մահացածներինը՝ 2400-ը. CNN


20:02 , 30 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգներում կորոնավիրոսով վարակման առնվազն 140 570 դեպք է արձանագրվել: Ինչպես հայտնում է CNN-ը, այս տվյալները հաստատվել են հանրային առողջապահական համակարգերի միջոցով անցկացված թեստավորման արդյունքում:

Բացի այդ հաղորդվում է, որ Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 2443 մարդ: Վիրուսը տարածվել է բոլոր 50 նահանգներում, Վաշինգտոնի շրջանում, ինչպես նաև ԱՄՆ-ին պատկանող այլ տարածքներում:

Մահվան դեպքեր չեն գրանցվել Վայոմինգ և Հավայի նահանգներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ