Հունաստանի նախագահն իր աշխատավարձի կեսը կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին. РИА Новости


01:01 , 31 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն հայտնել է, որ իր աշխատավարձի մի մասը կփոխանցի կորոնավիրուսի դեմ պայքարին:

«Հանրապետության նախագահ Կատերինա Սակելարոպուլուն, հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում տիրող ծանր տնտեսական իրադրությունը, որոշել է որպես համերաշխության նվազագույն նշան՝ հաջորդ երկու ամսվա ընթացքում իր աշխատավարձի կեսը փոխանցել հատուկ հաշվին»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ