Ժողովրդավար երկրում նման նախաձեռնությունն ապագա չի կարող ունենալ, ո՞վ կարող է երաշխավորել, որ այդ ծրագիրը կդադարեցվի արտակարգ դրության ավարտի հետ. Երվանդ Վարոսյանը՝ զանգերը ֆիքսելու օրինագծի մասին


18:52 , 30 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

Այդ օրենքի փոփոխության նախագիծը հիմնավորում չունի ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերի փաթեթին, որով ՀՀ-ում համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:

«Օրինագծի հիմնավորումների հատվածից պարզ է դառնում, որ այն չունի հիմնավորում․ առաջին հերթին կասկածահարույց է։ Ընդունելով հանդերձ, որ արտակարգ դրության ընթացքում կարող են տեղի ունենալ իրավունքի սահմանափակման դրսևորումներ, համաճարակի վերահսկման տեսանկյունից անհասկանալի է մնում օգտատերերի հեռախոսային խոսակցությունների վերծանումներն ու զանգերի տեղակայման անհրաժեշտությունը․ վարակը կրելու կասկածանքով հեռախոսներում որոշակի ծրագիր ներբեռնելու պահանջն ամենաանհասկանալի պահանջն է»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ