Թուրքիայի 15 քաղաքում կարանտին է սահմանվել


21:28 , 30 մարտ, 2020

Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և համավարակի դեմ իրականացվող միջոցառումների շրջանակում մարտի 29-ին Թուրքիայի քաղաքներից 15-ում կարանտինային ռեժիմ է սահմանվել։

Այդ քաղաքների թվում են Ռիզեն, Վանը, Յոզգաթը, Մալաթիան, Թունջելին (Դերսիմ), Արդվինը, Գյումյուշհանեն, Քյութահյան, Չանքըրըն, Սիվասը (Սեբաստիա), Գիրեսունը, Չանաքքալեն, Չորումը, Դյուզջեն և Բայբուրթը (Բաբերդ)։

Այս քաղաքներում մարտի 29-ից սահմանված կարանտինային ռեժիմը կտևի 14 օր։ 

Նշենք, որ վերջին օրերին Թուրքիայի 12 նահանգներում կարանտինին վերաբերող որոշումներ էին ընդունվել։ Երկրի որոշ գյուղերում և թաղամասերում կարանտին էր հայտարարվել։