Հայտնի չէ, թե սա ո՞նց կարող է օգնել կարանտինի տեսանկյունից, իսկ այ, օրինակ, քաղաքական վերահսկողության տեսանկյունից սա լավ գործիք է


15:02 , 30 մարտ, 2020

ԱԺ-ում քննարկվող փաթեթը ենթադրում է քաղաքացու հեռախոսազանգերի մետա-տվյալների հավաքագրում, այսինքն՝ ում է զանգել, երբ, որքան է տեւել զանգը՝ առանց դրա բովանդակության։ Անկասկած, հիանալի է, որ բովանդակությունը չի ձայնագրվելու։ Սակայն սա անհամաչափ միջոցների կիրառում է, քանի որ հայտնի չէ, թե սա ո՞նց կարող է օգնել կարանտինի տեսանկյունից։ Իսկ այ, օրինակ, քաղաքական վերահսկողության տեսանկյունից սա լավ գործիք է։

Երկրորդը՝ հարկավոր է ստեղծել հանրային վերահսկողություն տվյալների հավաքագրման եւ ապագայում ոչնչացման վրա։ Կառավարության բարի կամքի վրա այս հարցում չպետք է հիմնվենք։