Արդյո՞ք կարող եք երաշխավորել, որ ախտանիշներ ունեցող ԲՈԼՈՐ քաղաքացիների կորոնավիրուսային վարակը ունակ եք հաստատելու


14:49 , 30 մարտ, 2020

Օրինագիծ է բերվել ԱԺ հաստատված կորոնավիրուսից մահացած անձանց դիահերձում չանելու մասին։
Դե, բժիշկներին պաշտպանելու համար, քանի որ տեխնիկապես գրագետ անվտանգ դիահերձարան չունենք նման դեպքերի համար։

Հիմա հարց․ արդյո՞ք դուք կարող եք երաշխավորել, որ ախտորոշում եք անխտիր բոլոր դեպքերը, և ախտանիշներ ունեցող ԲՈԼՈՐ քաղաքացիների կորոնավիրուսային վարակը ունակ եք հաստատելու: Հակառակ դեպքում մարդիկ, ովքեր ունեն ախտանիշներ, ջերմում են, բայց որոնց տուն են ուղարկում, կարող են մահանալ ԱՌԱՆՑ կորոնավիրուսային ախտորոշման։ Եվ ինչպե՞ս եք այս դեպքում պաշտպանելու բուժաշխատողներին։