ԱԺ-ի դիմաց Mercedes-ը բախվել է ՃՈ-ի ավտոմեքենային, վերջինս էլ՝ աղբատար բեռնատարին. կա վիրավոր


14:49 , 30 մարտ, 2020

Shamshyan.com-ը գրում է․

Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում այսօր՝ ժամը 11։30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով կա վիրավոր։ Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչի Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային։

Բախման հետեւանքով ոստիկանական ավտոմեքենան էլ առաջ է ընթացել եւ բախվել աղբատար ավտոմեքենային եւ աղբարկղին։ Վթարի հետեւանքով ճանապարհային ոստիկանության տեսուչը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։