Կառավարությունն աջակցություն կտրամադրի ամենից շատ տուժած ոլորտների մոտ 127,000 վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի


14:17 , 30 մարտ, 2020

Tert.am-ը գրում է․

Կառավարությունն աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի՝ ավելի շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։ Մասնավորապես, խոսքը հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայություններ մատուցող աշխատողներին և ԱՁ-ների մասին է։

Ըստ նախագծի՝ տուժած ոլորտ չեն համարվում մանրածախ առևտրի այն ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, դեղորայք կամ ալկոհոլային խմիչք:

Վարձու աշխատողները շահառու են համարվում այն պարագայում, եթե 2020 թվականի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել են վերը նշված տուժած ոլորտների աշխատողներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։