Կառավարությունը 100,000 դրամ կտրամադրի աշխատանք չունեցող հղիներին, ինչպես նաև այն հղիներին, ում ամուսինը մարտի 13-30-ն ազատվել է աշխատանքից


12:57 , 30 մարտ, 2020

Tert.am-ը գրում է․

Կառավարությունը 100,000 ՀՀ դրամի չափով միանվագ նպաստի ձևով աջակցություն տրամադրի աշխատանք չունեցող հղիներին, ինչպես նաև այն հղիներին, ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում։

Կառավարության արտահերթ նիստում նախագիծը ներկայացնող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։