Երկրներ, որտեղ հարսնացուներին գնում են մեծ գումարների դիմաց. ո՞րն է պատճառը


21:00 , 30 մարտ, 2020

Տեղյա՞կ եք, որ աշխարհում կան երկրներ, որտեղ կանանց դեֆիցիտ կա: Այնտեղ տղամարդիկ գումար են կուտակում ոչ թե սեփական հարսանիքը նշելու համար, այլ կյանքի ուղեկից գնելու համար: Ահա թե որ երկրներում են ապագա կնոջ համար մեծ գումարներ վճարում:

Հնդկաստան

Հնդկաստանում հարսնացուի համար փեսացու են ընտրում աղջկա հարազատները: Այդ հարազատներին առավել շատ դուր են գալիս հարուստ թեկնածուները, որոնք կարող են ապահովել ընտանիքի բարեկեցությունը՝ ցանկալի է՝ խոշոր եղջերավոր անասուններ նվիրելով:

Ֆիլիպիններ

Ֆիլիպիններում գումարի դիմաց, որպես կանոն, ամուսնանում են անելանելի դրության ժամանակ: Աղջիկները նման ամուսնությունների են գնում աղքատությունից ազատվելու համար:

Չինաստան

Չինաստանում ծնողները երազում են որդիներ ունենալու մասին: Սակայն այսօր արդեն այնտեղ 120 տղային բաժին է ընկնում 100 աղջիկ: Ընտանիքները, որտեղ դուստրերի են մեծացնում, առանց ամաչելու փեսացուից գումար են պահանջում իրենց դստեր դիմաց: Ամուսնության համար առաջարկվող գումարը կարող է հասնել մինչև 24,000 դոլարի:

Պակիստան

Պակիստանի բնակիչները հետևում են ավանդույթներին: Այնտեղ փեսացուն պարտավորվում է մեծ գումարներ վճարել հարսնացուի ընտանիքին նրա հետ ամուսնանալու համար:

Աֆղանստան

Աֆղանստանում աղջիկները չեն կարող որոշել ում հետ ամուսնանալ: Այնտեղ ամուսնությունները տեղի են ունենում ծնողների կամքին համապատասխան: Հարսնացուին և փեսացուին կարող են ընտրել դեռևս այն ժամանակ, երբ նրանք օրորոցային երեխաներ են լինում: Աղջկա հանձնումն առանց ավանդական փոխհատուցման չի կայանում: