«Բաց մի թողեք եւ ոչ մի դաս. այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը»․ Փաշինյանը՝ հեռավար ուսուցման մասին (Video)


09:51 , 30 մարտ, 2020

Սիրելի երեխաներ, սիրելի ծնողներ, ես համոզված եմ՝ Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է, եւ այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով:

Եթե ոչ այսօրվա, գոնե վաղվա սոցիալական պրոբլեմը պարտավոր ենք լուծել այսօր, այդ թվում՝ կրթության միջոցով: Բաց մի թողեք եւ ոչ մի դաս: Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը: