Երկու տարի ոլորտը համակարգող մարդը չի կարող չտիրապետել այն կազմակերպությունների ցանկին, որոնք ունեն շնչառական սարք պատրաստելու պոտենցիալ


02:22 , 30 մարտ, 2020

Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ պարետատունը հեռացնի այս տեսանյութը խուճապ չտարածելու և կառավարության հեղինակությունը պահպանելու նկատառումով:

Նախարարը չի կարող խոսել շնչառական ԵՐԿՈւ սարքերի ՉԱՇԽԱՏՈՂ լինելու և դրանց «ռեմոնտի» «ճիգերի» մասին: Նախարարը չի կարող խոսել նկուղներից շնչառական սարքեր պեղելու անհրաժեշտության մասին: Եվ վերջապես՝ շուրջ երկու տարի ոլորտը համակարգող մարդը չի կարող չտիրապետել այն կազմակերպությունների ցանկին, որոնք ունեն շնչառական սարք պատրաստելու պոտենցիալ, այլ փոխարենը լայվի միջոցով մեյլ տա և ներգրավում ակնկալի:

Հեռացրեք, քանի չի տարածվել: