Բոբ Դիլանը ութ տարվա մեջ թողարկել է առաջին երգը. այն նվիրված է Ջոն Քենեդիի սպանությանը (Video)


07:44 , 30 մարտ, 2020

Ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանը թողարկել է Murder Most Foul («Ամենակեղտոտ սպանությունը») երգը` նվիրված ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանությանը: Սա Դիլանի առաջին երգն է ութ տարվա մեջ:

Երգը տևում է 17 րոպե: Դիլանը Թվիթերում գրել է, որ թրեքը ձայնագրվել է ինչ-որ ժամանակ առաջ և ավելի վաղ չի հրապարակվել:

Դիլանի վերջին` Tempest ալբոմը թողարկվել է 2012 թվականին: 2016 թվականին երաժիշտը ստացել է Նոբելյան մրցանակ «ամերիկայն մեծագույն երգային ավանդույթի շրջանակներում նոր բանաստեղծական արտահայտություններ ստեղծելու» համար: