Վրաստանը հրաժարվել է Սահակաշվիլիի օգնությունից՝ կորոնավիրուսի դեմ պայքարում. «ՌԻԱ Նովոստի»


01:45 , 30 մարտ, 2020

Վրաստանի իշխանությունները հրաժարվել են նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի օգնությունից՝ այլ երկրներից երկրի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու գործում՝ կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեին հղումով:

Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել էր, որ օգնություն կառաջարկի Վրաստանի քաղաքացիներին եվրոպական երկրներից հայրենիք վերադարձնելու հարցում: Նա նշել է, որ կարող է անվճար Վրաստան հասցնել մինչև հազար քաղաքացու:

Կալաձեի խոսքով, Վրաստանի իշխանություններն արդեն իսկ քայլեր են ձեռնարկել քաղաքացիների հայրենիք վերադարձը կազմակերպելու ուղղությամբ:

«Մեր միակ խնդրանքը Սահակաշվիլիին՝ դադարեցնել վնասելը»,- հավելել է նա: