Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում կորոնավիրուսի տարածման դադարի մասին. ՏԱՍՍ


04:30 , 30 մարտ, 2020

168.am-ը գրում է.

Չինաստանի ներսում նոր կորոնավիրուսի տարածումը կանգ է առել, վարակման գրանցվող դեպքերի մեծ մասը բերովի է։ Այս մասին, «Սինհուա» գործակալության տեղեկացմամբ, մարտի 29-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է ՉԺՀ առողջապահության գործերով պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նա ընդգծել է, որ վարակվածների թիվը երկրում նվազել է և կազմում է 3 հազարից քիչ։ Նրանցից 693-ը ժամանել են արտասահմանից։ Ընդ որում, Մի Ֆենը նշել է, որ ՉԺՀ ներսում վիրուսի ակտիվ տարածման վերսկսման հավանականությունը հարաբերականորեն մեծ է։