Մակրոնը կոչ է արել «չարբել» Իտալիային ցուցաբերվող ռուսական օգնությունից. France 24


00:30 , 30 մարտ, 2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Ռուսաստանի և Չինաստանի կողմից կորոնավիրուսի համաճարակից առավել տուժած Իտալիային ցուցաբերվող օգնության մասին և կոչ է արել «չարբել դրանից», ինչպես նաև հիշել Ֆրանսիայի և Գերմանիայի երկրին ցուցաբերած օգնության մասին: Քաղաքական գործչի խոսքերը մեջբերել է France 24-ը:

«Չինական կամ ռուսական օգնության մասին շատ է խոսվում, բայց ինչու՞ չասել, որ Ֆրանսիան և Գերմանիան երկու միլիոն դիմակ և տասնյակ հազարավոր բժշկական խալաթներ են առաքել Իտալիա,- հարցրել է Մակրոնը:- Սա բավարար չէ, բայց սա միայն սկիզբն է, և մենք չպետք է հարբենք այն ամենից, ինչ ասում են մեր միջազգային գործընկերներն ու մրցակիցները»: Նա հավելել է, որ Եվրոպան հպարտ և ուժեղ է, և պետք է իրեն հենց այդպես զգա:

Մարտի 27-ին Մակրոնը կորոնավիրուսի պանդեմիան անվանել է սպառնալիք Եվրամիության գոյության համար: Ըստ Մակրոնի, համաճարակը սպառնում է Շենգենյան համաձայնագրի այնպիսի հիմնարար սկզբունքներին, ինչպիսին է սահմանների բացակայությունը: «Մենք բախվում ենք Շենգենի մահվան վտանգին»,- ասել է Ֆրանսիայի առաջնորդը:

Մարտի վերջին Իտալիայում մահացությունը նվազել է: Այժմ երկրում, որն ամենից շատ տուժել է կորոնավիրուսի պանդեմիայից, աշխատում են նաև ռուս բժիշկները: Մարտի վերջին վիրուսաբանության և համաճարակաբանության ոլորտի ավելի քան 100 մասնագետ, ինչպես նաև բժշիկներից և բուժքույրերից կազմված ութ բրիգադներ ժամանել են Իտալիայի Լոմբարդիա նահանգի Բերգամո քաղաք: