Նյու Յորք նահանգում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 965-ի. «ՌԻԱ Նովոստի»


23:45 , 29 մարտ, 2020

Նյու Յորք նահանգում կորոնավիրուսի զոհերի թիվը 728-ից հասել է 965-ի, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն:

Ներկա պահին ԱՄՆ-ում համաճարակի էպիկենտրոնը Նյու Յորք նահանգն է:

«Զոհերի թիվը 728-ից հասել է 965-ի»,- ասել է Կուոմոն:

Նրա խոսքով, նահանգում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է վարակի 59 513 դեպք: Նահանգապետը նշել է, որ զոհերի թիվը կշարունակի աճել:

Ինչպես նշել է Կուոմոն, ներկայումս հոսպիտալացվել է 8503 մարդ, 2037 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, դուրս է գրվել 3572 հիվանդ (նրանցից 846-ը վերջին 24 ժամվա ընթացքում):