04:34 , 17 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Աշխարհի չորրորդ ռակետ Ագնեշկա Ռադվանսկային հեռացրել են Լեհաստանի երիտասարդական կաթոլիկ միության անդամների շարքից: Agence France-Presse-ի տեղեկացմամբ՝ նման որոշման պատճառ է դարձել այն, որ մարզուհին մասնակցել է ESPN հանդեսի կազմակերպած մերկ ֆոտոսեսիային:
Կրոնական միությունում Ռադվանսկայի քայլն անբարոյական են համարել: Թե ինչպես է 24-ամյա մարզուհին արձագանքել միության որոշմանը, դեռևս հայտնի չէ:
Նշենք, որ ESPN-ի ֆոտոսեսիային բացի թենիսիստուհուց մասնակցել են նաև մի շարք այլ հանրահայտ մարզիկներ:
