ԱՄՆ-ում խողովակաշարերի օպերատորները խնդրում են կրճատել նավթի արդյունահանումը. Bloomberg


20:45 , 29 մարտ, 2020

Խողովակաշարերի օպերատորները մատակարարներին խնդրում են կրճատել նավթի արդյունահանումը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով, հաղորդում է Bloomberg-ը:

Մասնավորապես, նավթի փոխադրման և պահեստավորման ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկը՝ Plains All American Pipeline LP-ն իր մատակարարներին նամակ է ուղարկել՝ խնդրելով նրանց կրճատել արդյունահանումը, հայտնում է Bloomberg-ը՝ նամակի տեքստին հղումով: Բացի այդ, նման հորդորներ են գալիս նաև խողովակաշարերի օպերատորներից, հայտարարել է Տեխասի նավթի կարգավորիչը:

Գործակալության տվյալներով, նման դիմումները վկայում են այն մասին, որ արդյունահանվող նավթի ծավալը գերազանցում է պահեստների ծավալները՝ համաճարակի ֆոնին պահանջարկի անկման պատճառով: