14:27 , 16 հուլիս, 2013
168.am-ը գրում է.
«Ես Լիլիթ Հարությունյանն եմ, ով ունի բազմաթիվ ցավալի պատմություններ, որին ավելացավ նաև իմ հոր` Հրաչյա Հարությունյանի դեպքը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մոսկվայի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մեջ մեղավոր համարվող «Կամազ» բեռնատարի վարորդ` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դուստրը: Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Պոդոլսկի մոտակայքում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը բախվել էր մարդատար ավտոբուսին, որի հետևանքով զոհվեց 18 հոգի, իսկ երեկ` հունիսի 15-ին, Մոսկվայում հայտարարվեց սգո օր: Սակայն, կարծես թե, ոչ պակաս ողբերգական իրավիճակում հայտնվեց նաև Հրաչյա Հարությունյանը և իր ընտանիքը: Հայազգի վարորդին երեկ Մոսկվայի դատարանն առաջադրել է մեղադրանք` երկամսյա մեկուսացման որոշմամբ, իսկ իրավապահ մարմինները նրան դատարանի դահլիճ բերեցին կանացի խալաթով` հավանաբար ծաղրի ենթարկելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ