Հերթական անգամ պետական բյուջեից առանց մրցույթի ստացված գումարների հաշվին այս մարդը ձեր ժպիտների նկարներով պաստառներ է ուզում փակցնել Հայաստանում


19:09 , 29 մարտ, 2020

Հերթական անգամ պետական բյուջեից (հավանաբար) առանց մրցույթի ստացված գումարների հաշվին ահա այս մարդը, լևոն տեր֊պետրոսյանի մոլեռանդ աջակիցը, ձեր ժպիտների նկարներով պաստառներ է ուզում փակցնել Հայաստանում։
Ոչ մի վատ բան չկա երկրում բարի ու ջերմություն առաջացնող պաստառներ տեղադրելու մեջ։ Բայց եթե այս "նեղ մաջալին" դա պետք է արվի պետական բյուջեի հաշվին, այն պարագայում, երբ կա կորոնավիրուսի թեստերի դեֆիցիտ, սա պարզապես հանցագործություն է։