Սորոսի թևը ողջ կազմով անցել է Արցախում ընտրություններն ամեն գնով հետաձգելու պրոցեսին. Արա Վարդանյան


17:24 , 29 մարտ, 2020
Սորոսի թևը ողջ կազմով անցել է Արցախում ընտրություններն ամեն գնով հետաձգելու պրոցեսին։ Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այդ հետաձգման հետևում կանգնած է ոչ թե կորոնովիրուսի տարածման վտանգը, այլ Մասիս Մալյանի արդեն ակնհայտ պարտությունը։ Իրենք քաջ գիտակցում են, որ եթե ընտրությունները այնուամենայնիվ կայանան, ապա իրենց թեկնածուն պարտվելու է։ Այդ իսկ պատճառով իրենք ձգտում են հետաձգել ընտրությունները՝ ժամանակ շահելով փողոցային պայքարը ահագնացնելու նպատակով։
Արդեն ոմն Արսեն Խարատյանն է անցել գործի։ Այն մարդը, ով ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանցիների հետ քիրվայության քարոզ էր անում, այժմ չգիտես ինչու սկսել է հետաքրքրվել Արցախի ճակատագրով։ Չնայած, իր դեպքում ամեն ինչ պարզ է՝ կատարում է վերադասների պատվերը։
Այ սորոսականներ, հասկացեք, դուք արդեն պարտվել եք։ Ինչքան շուտ դա հասկանաք, այդքան քիչ կնստեք ձեր կատարած մեղքերի համար։ Մի արեք ավելին, քան արդեն արել եք...