Երեկ Արսեն Թորոսյանը Ռուբեն Վարդանյանի մոտ գլուխ էր գովում, թե ինչ թույն պրոֆեսիոնալ է ինքը


16:02 , 29 մարտ, 2020

Երեկ Արսեն Թորոսյանը Ռուբեն Վարդանյանի մոտ գլուխ էր գովում, թե ինչ արագ և արդյունավետ քայլեր են անում կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար, ինչ թույն պրոֆեսիոնալ է ինքը և այլն, և այլն։

Իհարկե, «համեստորեն» լռեց այն մասին, որ ուսումնասկան հաստատություններում մեկ շաբաթով պարապմունքները վերսկսել էին, իսկ Նիկոլը դեռ մարտի 12-ին ամբողջ Սյունիքով քարոզարշավ էր անում և այլն, և այլն։ Այս մասին էլ բան չասաց, բնականաբար, թեպետ համոզված եմ, որ երեկ արդեն այս վարակումներից քաջատեղյակ էր։