Բագրատաշեն-Սադախլո անցակետում որոշ ժամանակով դադարեցվել էր բեռնատարների ելքը. ըստ ԱԳՆ-ի՝ բեռնափոխադրումներն իրականացվում են բնականոն ռեժիմով (Video)


15:48 , 29 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

Ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Բագրատաշեն-Սադախլո անցակետից՝ նշելով, թե հայկական բեռնատարներին հետ են ուղարկում Հայաստանի Հանրապետություն՝ պատճառաբանելով, որ Ռուսաստանը չի ցանկանում ընդունել բեռները։

Tert.am-ը մեկնաբանության համար դիմել է ՀՀ ԱԳՆ-ին, որտեղից տեղեկացրել են, որ որևէ խնդիր չկա, բեռնափոխադրումները կատարվում են սովորական ռեժիմով։

«Բեռնատարների վարորդները, անցնելով համապատասխան ստուգումները, հատում են սահմանը»,-Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով տեսանյութը՝ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նա ընդգծեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ երբեմն կանգնեցնում են բեռնատարների ընթացքը, որպեսզի սանիտարական գործուղություններ անեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ