Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv


14:01 , 29 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

Հոնկոնգի համալսարանի գիտնականները նշել են ջերմաստիճանը, որի ժամանակ կորոնավիրուսը ամենաակտիվն է: Տվյալները բերված են MedRxiv պորտալում:

Նշվում է, որ կորոնավիրուսը երկար ժամանակ բարձր կայունություն է դրսևորում մոտ 4 աստիճան ջերմաստիճանի դեպքում և ախտահանման բացակայության դեպքում նրա ակտիվությունը սկսում է ընկնել միայն 14 օր հետո: Միևնույն ժամանակ այս վիրուսը չի դիմանում տաք ջերմաստիճանին և 70 աստիճանի դեպքում ապաակտիվանում է 5 րոպեում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ