14:13 , 16 հուլիս, 2013
Slaq.am-ը գրում է.
Հրաչյա Հարությունյանի Երևանում տեղակայված բնակարանն այս պահին բավականին մարդաշատ է. հավաքվել են բարեկամները, հարազատները, ընկերներն ու հարևանները։ Բոլորը շոկի մեջ են. չեն հասկանում ինչպես կատարվեց ու ինչու։ Հրաչյայի հարազատները չեն ցանկանում որևէ մեկնաբանություն տալ, նրանք դեռ չեն իմանում ինչ անել, ում դիմել։ Բոլորի ցանկությունն այս պահին մեկն է` իմանալ Հրաչյայի առողջության մասին, դեռ չեն խոսել իր հետ, լուրերին տեղեկանում են լրատվամիջոցներից, սակայն դրանց էլ որոշ դեպքերում՝ չեն հավատում։ «Ռուսաստանում բարեկամներ ունենք, նրանց խնդրել ենք հետաքրքրվել գործով, հիմա Հրաչյան արդեն փաստաբան ունի»,–Slaq.am-ի հետ զրույցում ասացին նրանք։ Հարևանների խոսքով՝ Հրաչյա Հարությանը երկար տարիների վարորոդական փորձ ունի, միշտ էլ վարում էր հանգիստ ու երբեք որևէ վթար իր մասնկացությամբ չէր եղել, սա առաջին դեպքն է։ « Հրաչը շատ հանգիստ, մեղմ բնավորություն ուներ, երբեք որևէ մեկի հետ որևէ խոչընդոտ չի ունեցել, մասնակցել է Արցախյան պատերազմին»,–արցունքները չզսպելով ասում են հարազատները։ Ռուսատան էր մեկնել ընդամենը ամիսներ առաջ, որպեսզի կարողանա որդու շիրիմի քարը տեղադրել։ Նշենք, որ Հրաչյայի որդին՝ ըստ հարազատների, ուռուցք էր ձեռք բերել բանակից, վիրահատությունից հետո մահացել էր։ Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, «Նոր Մոսկվայում» խիճով բեռնված «ԿԱՄԱԶ»-ը բախվել է ուղևորատար «ԼԻԱԶ» ավտոբուսին: «Նոր Մոսկվայում» ավտոբուսը երկու մասի բաժանած բեռնատարի վարորդը ազգությամբ հայ Հրաչյա Հարությունյանն է։ Վթարի հետեւանքով զոհվել է 18, վիրավորվել՝ 64 մարդ: Երեկ դատարանը կալանավորել է Հարությունյանին: Վերջինիս դատարանի դահլիճ կանացի խալաթով էին տեղափոխել: Տեսանյութը կլինի քիչ անց: