«Վալենսիայի» հիմնական թիմի 10 ֆուտբոլիստ և ակումբի 15 աշխատակից վարակված է կորոնավիրուսով. Marca


14:58 , 28 մարտ, 2020

Իսպանական «Վալենսիայի» համակարգում կորոնավիրուսով վարակման 25 դեպք է գրանցվել, տեղեկացնում է Marca-ն:

Կորոնավիրուսով վարակված է հիմնական թիմի 10 ֆուտբոլիստ, նաև ակումբի 15 աշխատակից: Բոլոր վարակվածներն ու նրանց հետ շփում ունեցած անձինք մեկուսացված են:

Կորոնավիրուսի տարածմամբ Իսպանիան աշխարհում չորրորդ երկիրն է ԱՄՆ-ից, Չինաստանից ու Իտալիայից հետո: Երկրում վարակակիրների թիվը գերազանցել է 65 հազարը:

Նշենք, որ Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնություններն անորոշ ժամանակով դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած: