«Աերոֆլոտը» հայտարարել է կշարունակի թռչել եվրոպական մի քանի քաղաքներ. Ինտերֆաքս


12:09 , 28 մարտ, 2020

Pastinfo.am-ը գրում է․

Մարտի 27-ին «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել չվերթներում փոփոխությունների մասին: Այս մասնին հայտնում է Ինտերֆաքսը:

Աղբյուրի փոխանցմամբ` ավիաընկերությունը կշարունակի Մոսկվայից չվերթներ իրականացնել դեպի եվրոպական մի քանի քաղաքներ, այդ թվում Բրյուսել, Լոնդոն, Բեռլին, Դուբլին, Մադրիդ, Հռոմ, Ամստերդամ, Ժնև, Փարիզ:

Մարտի 27-ին հայտնի դարձավ, որ համաշխարհային համաճարակի պայմաններում Ռուսաստանի Դաշնությունը դադարեցնում է ինչպես կանոնավոր, այնպես էլ չարթերային չվերթները: Բացառություն են արվելու միայն այն չվերթները, որոնց միջոցով ՌԴ են վերադառնալու ռուսները, օտարերկրացիները իրենց երկրներ, ինչպես նաև մարդասիրական օգնության համար թռիչքները:

«Աերոֆլոտ» ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ նաև նշված է, որ մարտի 29-ից ավիաընկերությունը կշարունակի չվերթները դեպի ԱՄՆ` Մոսկվա-ԱՄՆ-Մոսկվա երթուղով: